Ապրիլի 27, 2024

ԱՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել

By Արցախ լրատվական Սեպտեմբերի 08, 2023

ԱՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Արցախի Հանրապետության Նախագահի 2022 թ. դեկտեմբերի 13-ի «Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրականացվող մի շարք միջոցառումների և ժամանակավոր սահմանափակումների մասին» ՆՀ-1792-Ն հրամանագրի 4-րդ կետի համաձայն՝ սահմանափակվում է հավաքների ազատության իրավունքը:

Հավաքներ կազմակերպել թույլտրվում է բացառապես Արցախի Հանրապետության կառավարության կողմից և հետևյալ դեպքերում՝

1) Արցախի Հանրապետության տոների և հիշատակի օրերին.
2) Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման նպատակով:

Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ ցանկացած հավաք, որը չի համապատասխանում սույն հրամանգրի պահանջներին, դիտվելու է անօրինական, և մասնակիցները ենթարկվելու են օրենքով սահմանված պատասխանատվության:

Ուստի, ԱՀ նախագահի աշխատակազմը կոչ է անում հանրությանը՝ չտրվել սադրանքների լրացուցիչ լարվածությունից ու անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար:

ԱՀ պետական լիազոր մարմինները, իրենց իրավասության շրջանակներում, ձեռնարկելու են բոլոր անհրաժեշտ միջոցները Հանրապետությունում սահմանադրական ու հանրային կարգը պահպանելու և անօրինական գործողություններ թույլ չտալու ուղղությամբ:

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ