Մայիսի 18, 2024

Օրվա հոբելյարներ․ Ջակոմո Պուչինի

By Արսեն Հայրապետյան Դեկտեմբերի 22, 2021

Ջակոմո Պուչինին մեծանուն իտալացի օպերային երգահան է։ Հեղինակն է հայտնի «Տուրանդոտ» օպերայի, որի մեներգերից մեկը՝ «Nessun Dorma»-ն, դուրս գալով օպերայի շրջանակներից, դարձել է մեր օրերի ամենաշատ հնչող դասական ստեղծագործություններից մեկը։ Ներկայումս հաճախակի բեմադրվում են նաև Ջակոմո Պուչինիի «Մանոն Լեսկո» (1893), «Բոհեմ» (1896), «Տոսկա» (1900), «Մադամ Բատերֆլայ (Չիո-Չիո-սան)» (1904), «Աղջիկը Արևմուտքից» (1910), «Ջանի Սկիկի» (1918) օպերաները։ 

Այսօր մեծանուն երգահանի ծննդյան օրն է։ Լսենք նրա երաժշտությունը։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ