Մայիսի 18, 2024

Օրվա հոբելյարներ․ Արմեն Տիգրանյան

By Ավետիք Բադալյան Դեկտեմբերի 26, 2021

Արմեն Տիգրանյանը հայ երգահան, խմբավար, ՀԽՍՀ և ՎԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ է, հայկական ազգային օպերայի հիմնադիրն է։ Նրա առավել հայտնի գործերն են «Անուշ» (1912 թվական) և «Դավիթ-Բեկ» (1950 թվական) օպերաները։ Արմեն Տիգրանյանը վաղ տարիքից նվագել է ֆլեյտա, մասնակցել դպրոցական փողային նվագախմբի համերգներին։ Նրա երաժշտական ճաշակի ձևավորման վրա էապես ազդել է Շիրակի երաժշտարվեստի, հայկական ժողովրդական և գուսանական երաժշտության առանձնահատկությունների յուրացումը։ Նրանց տանը հաճախ են հավաքվել արվեստագետներ, բանաստեղծներ, կազմակերպվել գրական-երաժշտական երեկոներ։

Այսօր նրա ծննդյան օրն է։ Լսենք նրա երգերը։ 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ