Print this page

Վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքներն ավարտված են

By «Արցախ» լրատվական Մարտի 18, 2022

Հարգելի՛ հայրենակիցներ վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքներն ավարտված են։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ, հաշվի առնելով գազատարի՝ 10 օր շարունակ չգործելու հանգամանքը, այժմ իրականացվում են տեխնիկական բնույթի մի շարք աշխատանքներ գազի պատշաճ և անխափան փոխադրումն ու մատուցումը բաշխիչ ցանցերին ապահովելու ուղղությամբ։ Նշված աշխատանքներն ավարտելուց հետո գազամատակարարումը կվերականգնվի։ Կրկին հորդորում ենք բոլոր բաժանորդներին պահպանել զգոնություն, որպեսզի գազամատակարարման վերականգնման պահին գազի արտահոսք ու արտակարգ պատահար տեղի չունենա:

[Արցախի տեղեկատվական շտաբ]

Related items