Print this page
- 1783 թ. – Իսլանդիայում ժայթքեց Լաքի հրաբուխը, պատմության ամենամեծ լավային ժայթքումներից մեկը: Հրաբխի հետևանքով մահացավ մոտ 10 000 մարդ, սատկեց մոտ 11 000 խոշոր եղջերավոր անասուն, 200 000 ոչխար, 30 000 ձի, հաջորդ տարի Եվրոպայի հյուսիսում բերքի պակաս և սով եղավ:
- 1810 թ. – ծնվել է գերմանացի նշանավոր երգահան, դիրիժոր Ռոբերտ Շումանը:
- 1869 թ. – Չիկագոյում Այվզ Մակգաֆին արտոնագրեց իր պատրաստած աշխարհի առաջին փոշեկուլը:
- 1902 թ. – ծնվել է հայ կոմպոզիտոր, դիրիժոր, թառահար, մանկավարժ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Արամ Մերանգուլյանը:
- 1912 թ. – Լոս Անջելեսում հիմնվեց «Universal Pictures» կինոստուդիան, Հոլիվուդյան ամենահին կինոստուդիան:
- 1941 թ. – ծնվել է հայ քանդակագործ, հայտնի բանաստեղծ Հովհաննես Շիրազի և բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի որդին Արա Շիրազը։
- 1960 թ. – Մոսկվայում` Կրեմլում, Լև Տրոցկուն սպանող Ռամոն Մերկադերը ստանում է Խորհրդային Միության հերոսի շքանշան: