Այսօր` օգոստոսի 21-ին, ամերիկահայ ռոք երաժիշտ, երգահան, բանաստեղծ և քաղաքական ակտիվիստ Սերժ Թանկյանի ծննդյան օրն է:
Նա աշխարհահռչակ System of A Down ալտերնատիվ մետալ-ռոք խմբի և Axis of Justice («Արդարության առանցք») հասարակական կազմակերպության հիմնադիրն է։ Ճանաչվել է աշխարհի 26-րդ լավագույն մեթալ վոկալիստ։ SOAD-ի կազմում արժանացել է Գրեմմի մրցանակի։ Առ այսօր ձայնագրել է հինգ ալբոմ SOAD-ի հետ և հինգ սոլո-ալբոմ, ինչպես նաև Elect the Dead սիմֆոնիան։