1777 թ. Ջեյմս Կուկը հայտնաբերեց ամենամեծ ատոլային կղզին՝ Կիրաբատի կղզեխմբի Սուրբ Ծննդյան կղզին։ 1868 թ. ծնվել է գերմանացի նշանավոր շախմատիստ, շախմատի աշխարհի 3-րդ չեմպիոն Էմանուել Լասկերը։ 1895 թ. ծնվել է հայ գրող և ճարտարագետ, հայկական նորագույն զինյալ ազատագրական պայքարի հերոս, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի հիմնադիրներից Գուրգեն Յանիկյան։ 1906 թ. ծնվել է անգլիացի դետեկտիվ գրող Ջեյմս Հադլեյ Չեյզը։ 1914 թ. Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվեց Սուրբ Ծննդյան հրադադարը։ 1919 թ. սկսվել են Ագուլիսի ջարդերը։ 1951 թ. Լիբիան անկախացավ Միացյալ Թագավորությունից և Ֆրանսիայից։ 1981 թ. ծնվել է ռուս ճանաչված երգիչ Դիմա Բիլանը։ Twitter