Print this page
- 1851թ․ - ֆրանսիացի գիտնական Լեոն Ֆուկոն փորձարկեց իր ճոճանակը, որով ապացուցվում էր երկրի պտույտի հանգամանքը։
- 1923թ․ - մահացել է Յարոսլավ Հաշեկը, չեխ նշանավոր գրող-երգիծաբան, «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները» գրվածքի հեղինակը։
- 1956թ․ - ծնվել է Մել Գիբսոնը, ավստրալա-ամերիկյան հանրահայտ դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։
- 1959թ․ - Ալյասկան դարձավ ԱՄՆ-ի 49-րդ նահանգը։
- 1969թ․ - ծնվել է Միխայել Շումախերը, «Ֆորմուլա 1» մարզաձևի գերմանացի աշխարհահռչակ վարորդ, աշխարհի յոթակի չեմպիոն։
- 1991թ․ - արտոնագիր ստացավ առաջին հայկական ոչ պետական հեռուստաընկերությունը՝ «Ցայգը»։
- 1993թ․- Ջորջ Հ. Ու. Բուշը և Բորիս Ելցինը պայմանագիր ստորագրեցին ռազմավարական հարձակողական տիպի սպառազինությունների կրճատման մասին։
- 1994թ․ - Իրկուտսկից Մոսկվա թռչող Տու-154 մակնիշի ինքնաթիռը անսարքության պատճառով վթարի ենթարկվեց. մահացավ 126 մարդ։