Print this page
- 730 թ. – Բյուզանդական կայսրությունում արգելվեց սրբապատկերների պաշտամունքը, այն համարվեց հանցագործություն:
- 1759 թ. – բացվեց Լոնդոնի Բրիտանական թանգարանը, աշխարհի ամենամեծ թանգարաններից մեկը:
- 1891 թ. – ծնվել է ռուս բանաստեղծ, թարգմանիչ և գրականագետ Օսիպ Մանդելշտամը:
- 1916 թ. – ծնվել է հայ դրամատուրգ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Գրիգոր Տեր-Գրիգորյանը:
- 1919 թ. – ԱՄՆ-ի Բոստոն քաղաքը հեղեղվեց օշարակով, այն հորդել էր ալկոհոլային գործարանի օշարակի հսկայական պահեստից, զոհվեց 21 մարդ:
- 1929 թ. – ծնվել է ամերիկացի ճարտարալեզու բապտիստ քարոզիչ, ով առաջնորդել է ԱՄՆ-ում քաղաքացիական իրավունքների զանգվածային շարժում, արժանացել է խաղաղության Նոբելյան մրցանակի Մարտին Լյութեր Քինգը։
- 1943 թ. – ավարտվեց ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության շենքի՝ Պենտագոնի կառուցումը:
- 1981 թ. – ծնվել է Արմանդո Քրիստիան Պերես, ամերիկացի ռեփեր, երգիչ-երգահան և երաժշտական պրոդյուսեր Պիտբուլը:
- 2001 թ. – ստեղծվեց Վիքիպեդիան, ազատ բովանդակությամբ, բազմալեզու հանրագիտարանային նախագիծը: