1709 թ. – Խաղաղ օվկիանոսում գտնվող Մաս-ա-Տերա անմարդաբնակ կղզուց վերցրեցին նավաստի Ալեքսանդր Սելկիրկին, նա հանդիսացավ Դանիել Դեֆոյի հանրահայտ «Ռոբինզոն Կրուզո» վեպի հերոսի նախատիպը, այդ կղզին ներկայումս կոչվում է Ռոբինզոն Կրուզոյի կղզի։ 1848 թ. – ավարտվեց Ամերիկա-մեքսիկական պատերազմը, ԱՄՆ-ն լիակատար հաղթանակ տարավ Մեքսիկայի նկատմամբ։ 1882 թ. – ծնվել է իռլանդացի գրող Ջեյմս Ջոյսը։ 1885 թ. – ծնվել է հայ նշանավոր գրող Կոստան Զարյանը։ 1905 թ. – ծնվել է ամերիկացի փիլիսոփա և վիպասան, օբյեկտիվիզմի հիմնադիրներից մեկը Այն Ռանդը։ 1921 թ. – ծնվել է հայ օպերային երգիչ, բարիտոն, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Միհրան Երկաթը։ 1943 թ. – փաստացի ավարտվեց Ստալինգրադի ճակատամարտը, Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենակարևոր ճակատամարտերից մեկը։ 1977 թ. – ծնվել է կոլումբիացի աշխարհահռչակ երգչուհի, պարուհի, պրոդյուսեր Շակիրան։ Twitter