Ապրիլի 29, 2024

Սահմանդրության փոփոխությունների մասին օրինագիծը դրական եզրակացությամբ կներկայացվի երկրորդ ընթերցման

By Սրբուհի Վանյան Նոյեմբերի 02, 2022

Այսօր ԱԺ պետաիրավական հանձնաժողովի մշտական հանձնաժողովը հերթական նիստը հրավիրեց։ Օրակարգում ԱՀ Սահմանադրության փոփոխությունների մասին օրինագծի քննարկումն էր․ ինչպես հայտնի է, այն ԱԺ-ի վերջին լիագումար նիստում ընդունվել էր առաջին ընթերցմամբ և խորհրդարանը պատրաստվում է այն երկրորդ ընթերցման ներկայացնել առաջիկա լիագումար նիստին։ Առաջին ընթերցմամբ օրինագծի ընդունումից հետո սահմանվել էր ժամկետ՝ համապատասխան առաջարկությունների առկայության դեպքում դրանք լիազոր մարմնին ներկայացնելու, քննարկելու և անհրաժեշտության դեպքում նախագծում ընդգրկելու համար։ Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանը տեղեկացրեց, որ հանրապետության Նախագահի ներկայացուցիչը օրինագծում որևէ փոփոխություն չի կատարել։ Ինչպես նաև այդ ընթացքում որևէ առաջարկ չի ստացվել՝ ասել է Լազարյանը։ 

«Նախագիծն այսօր հավանության արժանացավ երկրորդ ընթերցման ներկայցնելու համար։ Ինչքան տեղյակ եմ, հերթական նիստը նախատեսված  է վաղը,  նոյեմբերի 3-ին։ Երկրորդ ընթերցմամբ քննարկվելուց հետո,մինչև քվեարկությունը, ԱԺ-ն պետք է ձայների մեծամասնությամբ որոշի նախագիծը գերագույն դատարան ուղարկելու հարցը, որպեսզի իրականցվի սահմանդրական հսկողություն՝ Գերագույն դատարանի կողմից։ Ինչպես գիտեք, Սահմանդրությամբ այդ գործառույթը վերապահված է բացառապես Գերագույն դատարանին»։

 Գերագույն դատարանն օրենքով սահմանված ժամկետում քննարկելու է Ազգային ժողովի այդ դիմումը, և դրական եզրակացության դեպքում, եթե որոշվի, որ նախագիծը համապատասխանում է Սահմանադրությանը, ետ է վերադարձվելու Ազգային ժողով՝ քվեարկության ներկայացնելու համար։ Եթե նախագիծը արժանանա Գերագույն դատարանի բացասական եզրակացությանը, այն օրակարգից հանվելու է։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ