Մայիսի 16, 2024

Խրամորթում խաղաղ բնակիչ է վիրավորվել

By Ասպրամ Ավանեսյան Մարտի 10, 2022
Խրամորթում խաղաղ բնակիչ է վիրավորվել Life after war: Artsakh

Խրամորթ գյուղի բնակիչ 1971թ. ծնված Սուրեն Բաղդասարյանն իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ հակառակորդի կողմից ականանետի արձակված կրակոցից մեջքի շրջանում վիրավորում է ստացել: Այնտեղ իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Թշնամին ականանետերից և հրաձգային տարբեր տեսակի զենքերից պարբերաբար գնդակոծում է գյուղի հարակից դաշտերը: «Արցախ» լրատվականին մանրամասներ է հայտնել Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը:

«Խրամորթի բնակչության անվտանգությունն ապահովելու համար իրականացվել են լրացուցիչ աշխատանքներ, այդ թվում` ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից, և գործադրվում են բոլոր ջանքերը խնդրին խաղաղ ճանապարհով հանգուցալուծում տալու համար»,- նշել է Համլետ Ապրեսյանը:

Artsakh Public Radio
Last modified on Հինգշաբթի, 10 Մարտի 2022 08:08
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ