Մայիսի 02, 2024

«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած է համարվում 2 անձ

By «Արցախ» լրատվական Օգոստոսի 17, 2022
«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած է համարվում 2  անձ Artsakh Public Radio
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը լրագրողների հետ հանդիպմանը նշել է․

«Անհետ կորածների թվում կա փոփոխություն, ներկայում ունենք փաստացի երկու անհետ կորած, 16 հայտնաբերված դի, որից մեկի ինքնությունը չի պարզվել: Այսինքն՝ ենթադրելի է, որ երկու անհետ կորածներից մեկի ինքնությունը պարզվի, կմնա մեկ անհետ կորած»,- ասաց Փամբուխչյանը:

Նախարարի խոսքով՝ ենթադրաբար անհետ կորած համարվող ՌԴ քաղաքացու հետ հարազատները կապ են հաստատել և պարզվել է, որ լրիվ այլ պայմաններում վիրահատվել է և հիվանդանոցում է:
Ավելի վաղ, որպես անհետ կորած էին համարվում 3 քաղաքացի:
Last modified on Չորեքշաբթի, 17 Օգոստոսի 2022 06:41
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ