Մայիսի 08, 2024

Վլադիմիր Պուտինի ցավակցական հեռագիրը «Սուրմալու»-ի պայթյունի կապակցությամբ

By «Արցախ» լրատվական Օգոստոսի 15, 2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ:

«Հարգելի Նիկոլ Վովայի, խորին ցավակցություն եմ հայտնում Երևանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մարդկանց մահվան կապակցությամբ:
 
Խնդրում եմ զոհվածների ընտանիքներին փոխանցել ամենաանկեղծ կարեկցանքի և զորակցության խոսքերը, ինչպես նաև շուտափույթ ապաքինման մաղթանքներ բոլոր տուժածներին: Հարգանքով ՝ Վլադիմիր Պուտին»,- նշված է հեռագրում:
 
Վլադիմիր Պուտինի հեռագիրը տեղադրված է Կրեմլի պաշտոնական կայքէջում:
Last modified on Երկուշաբթի, 15 Օգոստոսի 2022 13:00
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ