Մայիսի 19, 2024

Ադրբեջանը շարունակում է կեղծ լուրեր տարածել՝ տեղեկատվական հենք նախապատրաստելու հետագա սադրանքների համար. ԱՀ ՊՆ

By Արցախ լրատվական Օգոստոսի 16, 2023

Ադրբեջանը շարունակում է կեղծ լուրեր տարածել՝ տեղեկատվական հենք նախապատրաստելու հետագա սադրանքների համար։ Այս մասին հաղորդագրություն է հրապարել Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը:

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 16-ին ժամը 19:40-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Շուշիի շրջանում, ինչն իբր թե կանխվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է: Ակնհայտ է, որ վերջին շրջանում շարունակաբար կեղծ լուրեր տարածելով Ադրբեջանը տեղեկատվական հենք է նախապատրաստում հետագա սադրանքների համար»,- ասվում է Պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունում։

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ