Մայիսի 19, 2024

Ադրբեջանական կողմը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ԱՀ ՊՆ

By Արցախ լրատվական Օգոստոսի 19, 2023

Ադրբեջանական կողմը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումներն օգոստոսի19-ին`ժամը 16:00-ի սահմաններում, իբր կատարել են ամրաշինական աշխատանքներ Ասկերանի շրջանում, ինչն իբրև թե կանխվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։

Ակնհայտ է, որ վերջին շրջանում շարունակաբար կեղծ լուրեր տարածելով և գյուղատնտեսական աշխատանքները ներկայացնելով որպես շփման գծի ինժեներական կահավորում, Ադրբեջանի ՊՆ֊ն փորձում է հիմնավորել հացահատիկի բերքահավաքը խափանելու նպատակով իր ստորաբաժանումների կողմից պարբերաբար բացվող կրակը»,- նշված է պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրությունում:

Last modified on Շաբաթ, 19 Օգոստոսի 2023 13:38
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ