Մայիսի 03, 2024

Ադրբեջանի ԱԱԾ ապատեղեկատվություն է տարածել. ԱՀ ՊՆ

By Արվախ լրատվական Սեպտեմբերի 19, 2023

Ադրբեջանի ԱԱԾ մամուլի ծառայությունը ապատեղեկատվություն է տարածել: Այս մասին հայտնուն են Արցախի պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունից:
«Ադրբեջանի ԱԱԾ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները իբր կատարել են դիվերսիոն ներթափանցում և Ահմեդբեյլի֊Ֆիզուլի֊Շուշի ավտոճանապարհի 58֊րդ կմ հատվածում իբրև թե տեղադրել հակատանկային ական, որի պայթյունի հետևանքով սեպտեմբերի 18֊ին` ժամը 03:45-ի սահմաններում մահացել է երկու քաղաքացիական անձ, հերթական ապատեղեկատվությունն է»,- ասվում է հաղորդագրությունում։

Ավելի վաղ Արցախի ՊՆ-ն ադրբեջանական կողմի տարածած մեկ այլ ապատեղեկատվություն է հերքել:

«Ադրբեջանի ՊՆ կողմից տարածված հայտարարությունը, թե ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 18 -ին ժամը 23:50-ի սահմաններում իբր կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չի համապատասխանում իրականությանը»,- ասվում է հաղորդագրությունում։

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ