Մայիսի 03, 2024

Ադրբեջանի ՊՆ-ը հերթական ապատեղեկատվությունն տարածել. ԱՀ ՊՆ

By Արցախ լրատվական Սեպտեմբերի 18, 2023

Ադրբեջանը կրկին տարածում է ապատեղեկատվություն, հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր սեպտեմբերի 17֊ին` ժամը 13:55-ի սահմաններում ՊԲ ստորաբաժանումները փորձել են ականներ տեղադրել Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի առջև, իսկ ժամը 15։10֊ի սահմաններում կրակ են բացել Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ »,-ասվում է Արցախի պաշտպանական գերատեսչության հրապարակած հաղորդագրությունում:

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ