Մայիսի 18, 2024

Ադրբեջանի ՊՆ-ը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ԱՀ ՊՆ

By Արցախ լրատվական Օգոստոսի 21, 2023

 Ադրբեջանական կողմը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 21-ին ժամը 19:45-ի սահմաններում Շուշիի շրջանում իբր փորձել են դիրքերի բարելավման նպատակով կատարել տեղաշարժ, ինչը իբր թե կանխվել է ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է»,-ասվում է Արցախի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունում:

Նշվում է, որ պարբերաբար կեղծ լուրեր տարածելով Ադրբեջանի ՊՆ֊ն փորձում է հիմնավորել իր ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի մշտական խախտումները և տեղեկատվական հենք է նախապատրաստում հետագա սադրանքների համար:
Last modified on Հինգշաբթի, 24 Օգոստոսի 2023 07:44
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ