Մայիսի 19, 2024

Սննդամթերք ստանալու նպատակով ներկայացվող դիմումների ընդունումը ժամանակավորապես կդադարեցվի

By Արցախ լրատվական Օգոստոսի 23, 2023

Սննդամթերք ստանալու նպատակով ներկայացվող դիմումների ընդունումը ժամանակավորապես կդադարեցվի: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից:

«Սննդամթերքի տրամադրման նպատակով քաղաքացիների կողմից ներկայացվող դիմումների ընդունումը ս.թ. օգոստոսի 25-ից ժամանակավորապես կդադարեցվի»,- ասվում է հայտարարությունում:

Նշվում է, որ դիմումների ընդունման գործընթացի վերսկսման վերաբերյալ տեղեկատվությունը գերատեսչությունը կհաղորդի հավելյալ:

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ