Մայիսի 05, 2024

Կյանքից հեռացել է Վարդգես Բորիսի Բաղրյանը

By Արցախ լրատվական Փետրվարի 26, 2022

Այսօր կյանքից հեռացել է վաստակավոր լրագրող, հասարակական-քաղաքական գործիչ Վարդգես Բորիսի Բաղրյանը:Նա  ծնվել է 1952 թվականի հուլիսի 16-ին Ստեփանակերտում: Վարդգես Բաղրյանն իր ժողովրդին, երկրին ու պետականությանը նվիրված գործիչ էր՝ պատասխանատվության ու հայրենիքին ծառայելու խորին գիտակցումով: Նա 3 անգամ ընտրվել ԱՀ ԱԺ 2-րդ, 5-րդ և 6-րդ գումարումների պատգամավոր՝ ստանձնելով պատասխանատու պաշտոններ։  2007 թվականին նախագահի հրամագրով  արժանացել է ԼՂՀ վաստակավոր լրագրողի պատվավոր կոչման։ ԼՂՀ կառավարության Եղիշեի անվան ամենամյա մրցանակի դափնեկիր է, «Մեսրոպ Մաշտոց»-ի շքանշանակիր, ԼՂՀ ժուռնալիստների և գրողների միությունների անդամ, մի շարք հեռուստաֆիլմերի և գրքերի հեղինակ։

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ