Մայիսի 18, 2024

«Երազանք» հիմնադրամի իրականցված ու իրականացվող ծրագրերը մեկ ռեպորտաժում

By Էրիկ Հակոբյան Հունվարի 11, 2022

Երազանքները սովորություն ունեն իրականանալու։ Այս կարգախոսով են առաջնորդվում Արցախում գործող «Երազանք» հիմնադրամի խորհդրի անդամները։ Նրանք աշխարհի տարբեր երկրներից են, արմատներով՝ արցախցի։ Արդեն 2 տարի է միասին լծվել են Արցախի տարբեր ոլորտների զարգացմանը նպաստելուն։ Հիմնադրամի նորանշանակ տնօրեն Գևորգ Սարգսյանի խոսքով՝ բոլոր ծրագրերն իրականցվում են բացառապես խորհրդի անդամների սեփական միջոցներով։

«Նրանց հիմնական նպատակը արցախցիների երազանքը իրականացնելն է և պայմաններ ստեղծելը, որպեսզի Արցախում ազգաբնակչությունը բացի այստեղ մնալուց, նաև՝ հնարավորություն ունենա այն սահմանափակումները, որոնք առկա են Արցախում, ինչ-որ կերպ բացեն այդ  և նրանց համար լայն հնարավորություններ ստեղծեն»։

Առաջիկայում հնարավորությունները ընդլայնելուն է միտված հիմնադրամի քաղաքականությունը։ Այդ նպատակով փետրվարին կգործարկվի «Երազանք» հիմնադրամի պաշտոնական կայքը, որը թույլ կտա բարի մարդկանց ներդրումներ կատարել իրենց իսկ նախընտրած ծրագրերում։ Հիմնադրամի տնօրենն է մանրամասնում.

«Այն բաղկացած կլինի 2 մասից՝ ունենալ երազանք և կատարել այդ երազանքը։ Մեկ բաժնում մարդիկ կգրեն իրենց երազանքը, թե ինչ են ուզում, իսկ մյուս բաժնում կլինեն մարդիկ, որոնք  կիրականացնեն այդ մարդկանց երազանքները։ Կայքը համալրված է լինելու ողջ միջոցներով, ինչը հատուկ է հիմնադրամներին»։

Հիմանդրամին դիմելու սկզբունքները պարզ են։ Ցանկացողները մինչ կայքի գործարկումը կարող են դիմել սոցցանցերով կամ անձամբ հիմնադրամի ղեկավարությանը։ Տարիքային սահմանափակում չկա՝ ասում է Գևորգ Սարգսյանը և հավելում՝ ներկայացվող ծրագիրը իր մեջ կոնկրետ ոլորտի զարգացման և հայրենքի շենացմանն ուղղված տարրեր պետք է պարունակի։

«Գուցե մենք անմիջապես չկարողանանք իրականացնել բոլոր երազանքները, բայց շատ կարևոր է այն, որ մենք նաև սովորեցնում ենք մարդկանց երազել ու հավատալ դրանց։ Արցախում այսօր դրա պակասը շատ է զգացվում»։

Ուշադրության ծիրում է  պահվում մասնավորապես համայքների համաչափ զարգացումը։ Հերթականը՝ Մաղավուզ գյուղում են կյանքի կոչում։ Գյուղի միջնակարագ դպրոցի 6-12-րդ դասարանցիների համար «Երազանքի սենյակ» են կառուցում։ Այժմ սենյակի նախագծման ու դիզայներական մոտեցման աշխատանքներն են տարվում: Մոտ ապագայում արդեն կսկեն շինաշխատանքները։

«Այն ունենալու է կինոդահլիճ, գրադարան, իրենց հանգիստը վայելելու տեղ, ինտելեկտուալ խաղեր։ Նաև նախատեսված է, որպեսզի օնլայն հանդիպումների միջոցով աշակերտները շփվեն հաջողակ մարդկանց հետ՝ ՀՀ-ից և այլ երկրներից, որոնք արդեն հասել են ինչ-որ բարձունքի»։

Հիմնադրամի միջոցները տեղ են գտել նաև Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում։ Այստեղ էլ վերանորոգվում է համայնքի մարզադաշտը։ Ծրագրի գաղափարը հետաքրքիր նախապատմություն ունի ասում է զրուցակիցս։  Մարզադաշտը նախատեսվում է շահագործման հանձնել այս տարի։

«Խորհդրի անդամներից մեկը խնդրեց, որպեսզի ծննդյան նվերի փոխարեն գումար տրամադրեն՝  Նորագյուղում ֆուտբոլի մարզադաշտ կառուցելու համար: Աժմ այնտեղ նույնպես մեծ ծավալի աշխատանքներ են ընթանում»։

Ծրագրի իրականցման վայրը ընտրում են հետադարձ կապի սկբզբունքով: Այն իրենից ենթադրում է համայնքի պահանջարկի ներկայացում խորհրդի անդամներին։ Այսինքն, համայնքում բնակվող մարդիկ կոնկրետ ծրագիր են նրեկայացնում իրենց գյուղը զարգացնելու համար, իսկ հիմնադրամի անդամներն էլ ուսումնասիրում են այն, մշակում պլան, որն էլ հետագայում կյանքի են կոչում։ Զրուցակիցս հիշում է ամիսներ առաջ գործարկած իրենց ծրագիրը։ Այն իրականացրել են միանգամից 3 համայնքում՝ Բերդաշենում, Մաղավուզում և Ծմակահողում։ Այդ երեքում այժմ գործում են մեղվագործության խմբակներ, որտեղ 12-14 տարեկան պատանիներին սովորեցնում են մեղվագործության հմտություններին։ Գևորգ Սարգսյանն ասում է, որ վերջերս են հանդիպել խմբակ այցելողներին։ Պատմում է ստացած տպավորությունների մասին։

«Մեծ հետաքրքրություն կար, նրանք մեծ ոգևորությամբ պատմում էին, թե իրենց ուսուցիչը, խմբակավարը ինչ է իրենց սովորեցնում դասերի ընթաքցում»։

-«Երազանք» հիմանդրամի անդամները բաց են համագործակցության համար,- ասում է տնօրենը և հավելում, որ համայնքների զարգացմանը առաջնահերթ պետք է նպաստեն հենց այդ գյուղերում բնակվող մարդիկ, իսկ հիմնադրամն այդ ճանապարհին պատրաստակամ է օգնության ձեռք մեկնել:

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ