ԱՀ ՊՆ. Ադրբեջանը նույն օրվա մեջ երկրորդ անգամ խախտել է հրադադարը Շուշիի շրջանում
By Արցախ լրատվական
Հուլիսի 14, 2023
Ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում այսօր 14:00-ի սահմաններում խախտել է հրադադարը` կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Հայկական կողմում կորուստներ չկան։
Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: