Ադրբեջանակն զինուժն այսօր ժամը 11:00-ի սահմաններում Շուշիի շրջանում խախտել է հրադադարը, բացի հրաձգային զենքից կիրառելով նաև 82 մմ տրամաչափի ականանետ և ՁՀՆ-7 տեսակի նռնականետ, հաղորդում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:
Հայկական կողմում կորուստներ չկան։
Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։