Ադրբեջանը կրկին տարածում է ապատեղեկատվություն: Այս մասին հաղորդագրություն է հրապարակել ՀՀ ՊՆ-ը:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, իբր կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,-ասվում է Հայաստանի պաշտպանական գերատեսչության հրապարակած հաղորդագրությունում: