Print this page
- 1769՝ շոտլանդացի ինժեներ, գյուտարար Ջեյմս Ուատտը արտոնագրեց շոգեքարշիչը։
- 1910՝ ծնվել է Գարեգին Բեսը, հայ նշանավոր գրող, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ (մահ. 1986 թ.)։
- 1931՝ ծնվել է Ռոբերտ Դյուվալը, ամերիկացի նշանավոր դերասան, ամերիկյան կինոյի վետերաններից մեկը։
- 1932՝ ծնվել է Ումբերտո Էկոն, իտալացի գրող, փիլիսոփա (մահ. 2016 թ.)։
- 1936՝ ծնվել է Պավել Արսենովը, խորհրդային և ռուսական կինոյի հայազգի դերասան և ռեժիսոր, Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ (մահ. 1999 թ.)։
- 1941՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ լիբիական օպերացիայի շրջանակներում բրիտանական զորքերը ջախջախեցին իտալական զորքերին Լիբիայի Բարդիա քաղաքի մոտ։
- 1956՝ Անտարկտիդա հասավ առաջին խորհրդային գիտահետազոտական արշավախումբը։