1769՝ շոտլանդացի ինժեներ, գյուտարար Ջեյմս Ուատտը արտոնագրեց շոգեքարշիչը։ 1910՝ ծնվել է Գարեգին Բեսը, հայ նշանավոր գրող, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ (մահ. 1986 թ.)։ 1931՝ ծնվել է Ռոբերտ Դյուվալը, ամերիկացի նշանավոր դերասան, ամերիկյան կինոյի վետերաններից մեկը։ 1932՝ ծնվել է Ումբերտո Էկոն, իտալացի գրող, փիլիսոփա (մահ. 2016 թ.)։ 1936՝ ծնվել է Պավել Արսենովը, խորհրդային և ռուսական կինոյի հայազգի դերասան և ռեժիսոր, Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ (մահ. 1999 թ.)։ 1941՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ լիբիական օպերացիայի շրջանակներում բրիտանական զորքերը ջախջախեցին իտալական զորքերին Լիբիայի Բարդիա քաղաքի մոտ։ 1956՝ Անտարկտիդա հասավ առաջին խորհրդային գիտահետազոտական արշավախումբը։ Twitter