Մայիսի 03, 2024

Խորհրդարանական շաբաթ

By Վարսիկ Հարությունյան Մարտի 19, 2022
Խորհրդարանական շաբաթ NA of ArtsakhRepublic

Մարտի 14-ից Արցախի Հանրապետության Ազգային ժողովում մեկնարկել է ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի «Իրավագիտություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողների մեկշաբաթյա արտադրական փորձուսուցումը։ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գարիկ Ժամհարյանն ընդունելով ուսանողներին՝ ներկայացրել է օրենսդիր մարմնի կառուցվածքի, մշտական հանձնաժողովների և խմբակցությունների աշխատանքների, օրենսդրական գործընթացների և ԱԺ գործունեությունը կարգավորող իրավական ակտերի վերաբերյալ տեղեկություններ: Այնուհետև ուսանողներին ընդունել է ԱՀ ԱԺ նախագահի տեղակալ, «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Գագիկ Բաղունցը։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ