Ապրիլի 28, 2024

Ապրիլի 28-ին Ազգային ժողովում գումարվել է լիագումար նիստ

By Վարսիկ Հարությունյան Ապրիլի 30, 2022
Ապրիլի 28-ին Ազգային ժողովում գումարվել է լիագումար նիստ NA

Ապրիլի 28-ին գումարվել է Ազգային ժողովի հերթական նիստը: 

Օրակարգում ընդգրկված պարտադիր քննարկման ենթակա հարցերից «ԱՀ դատախազության 2021թ․ գործունեության մասին հաղորդումը» ներկայացրել է ԱՀ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը։

Հաջորդիվ  նիստի օրակարգում ընդգրկված 1 տասնյակից ավելի օրինագծերի քննարկումն էր։

Խորհրդարանի քննարկման է ներկայացվել «Սահմանապահ զորքերի մասին» օրինագիծը։ Այն 28 կողմ ձայնով ընդունվել է առաջին ընթերցմամբ։

Առաջին ընթերցմամբ ներկայացված «Պետական սահմանի մասին» օրենքի նախագծին պատգամավորները քվեարկել են  23 կողմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամին 2 տասնյակից ավելի հարցեր են հնչեցվել 15 պատգամավորների կողմից: Դրանք տարհանվածների առողջական ու սոցիալական խնդիրների ,առաջին Արցախյան պատերազմում զոհվածների ընտանիքների սոցիալական աջակցության վերանայման, ինտենսիվ գյուղատնտեսության զարգացման, տեղական արտադրողների շահերի պաշտպանության, մրցակցային հավասար պայմանների ստեղծման, արտաքին մարտահրավերների դիմակայման վերաբերյալ էին:

Հարցերին պատասխանել են կառավարության անդամները՝ պետական նախարար Արտակ Բեգլարյանի գլխավորությամբ:

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ