Մայիսի 03, 2024

Այսօր Բաքվի հայերի ջարդի տարելիցն է

By Արցախ լրատվական Հունվարի 13, 2022
Այսօր Բաքվի հայերի  ջարդի տարելիցն է Armenia Today

Այսօր Բաքվի հայերի  ջարդի տարելիցն է։ Երեսուներկու տարի առաջ՝ 1990թ. հունվարի 13-19-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում դաժան սպանդի զոհ դարձան և բռնի տեղահանվեցին տասնյակ հազարավոր հայեր: Հայերի նկատմամբ 6 օր դրսևորված վայրագություններից հետո շուրջ 250 հազար հայ բնակիչ ունեցող քաղաքը հայաթափվեց: Կարգուկանոնը վերականգնելու պատրվակով միայն հունվարի 19-ին, երբ վտանգվել է խորհրդային իշխանությունը Բաքվում, Միխայիլ Գորբաչովը հրամանագիր է ստորագրել Բաքվում արտակարգ դրություն մտցնելու մասին: Զինված դիմադրության ժամանակ սպանվել են մեկ տասնյակից ավելի գրոհայիններ, շատերը ձերբակալվել են: Այս օրը չպետք է մոռանալ, ինչու՝ պատասխանում է ԱԳՆ Դավիթ Բաբայանը։ 

Artsakh Public Radio
Last modified on Ուրբաթ, 14 Հունվարի 2022 07:04
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ