Մայիսի 03, 2024

ԿԽՄԿ ուղեկցությամբ Արցախից 10 բուժառու է տեղափոխվել ՀՀ բժշկական կենտրոններ. ԱՀ ԱՆ

By Արցախ լրատվական Օգոստոսի 31, 2023

Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից 10 բուժառու ուղեկցողների հետ անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ այսօր տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ, հայտնում են ԱՀ ԱՆ-ից:

Նախատեսվում է օրվա ընթացքում Կարմիր խաչի ուղեկցությամբ Արցախ վերադարձնել 1 բուժառուի, ով ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել է ՀՀ բուժում ստանալու համար։

Նախարարությունից հայտնում են նաև, որ «Արևիկ» բուժմիավորումում  այս պահին ստացիոնար բուժում է ստանում 34 երեխա, 8-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 94 հիվանդ, 7-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում։

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ