Մայիսի 02, 2024

Գերիներ են վերադարձել

By «Արցախ» լրատվական Դեկտեմբերի 19, 2021

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 10 ռազմագերիներ վերադարձել է հայրենիք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը:

Գալստյան Հրաչիկ Արամի, Դիլանյան Մկրտիչ Վալիկոյի, Հարությունյան Գագիկ Վալերիի,Պողոսյան Ռադիկ Ռազմիկի,Ղևոնդյան Անդրանիկ Գարեգինի, Նազարյան Արթուր Սիրվենի, Շահինյան Մարատ Ժորայի, Պետրոսյան Սևակ Աղվանի, Ստեփանյան Կարլեն Ռուբիկի, Վասիլյան Հայկ Լևոնի. զինծառայողները գերի էին ընկել նոյեմբերի 16-ին։

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել հայ ռազմագերիների վերադարձը հայրենիք:

«Մենք անկեղծորեն ողջունում ենք Բաքվի կողմից 10 հայ պահվող անձանց ազատ արձակումն Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ քննարկումներից հետո։ Կարևոր մարդասիրական քայլ, որը ցույց է տալիս վստահությունը ամրապնդելու փոխադարձ կամքը, ինչպես որ քննարկվել է Բրյուսելում: ԵՄ-ն հեշտացրել  գերիների տեղափոխումը Երևան»,֊ թվիթերյան միկրոբլոգում գրել է Միշելը:

Last modified on Երկուշաբթի, 20 Դեկտեմբերի 2021 09:09
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ