Մայիսի 19, 2024

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ

By Արցախ լրատվական Օգոստոսի 22, 2023

Ադրբեջանական կողմն հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 21-ին՝ ժամը 22:50-ից մինչև օգոստոսի 22-ի 02:05-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,-ասվում է Հայաստանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունում:

 

Last modified on Երեքշաբթի, 22 Օգոստոսի 2023 11:00
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ