Ապրիլի 29, 2024

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ԱՀ ՊՆ

By Արցախ լրատվական Սեպտեմբերի 06, 2023

Ադրբեջանը կրկին տարածում է ապատեղեկատվություն: Այս մասին հաղորդագրություն է հրապարակել ԱՀ ՊՆ-ը:

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր սեպտեմբերի 6֊ին ՊԲ ստորաբաժանումներն ամրաշինական աշխատանքներ են կատարել Բերձորի ուղղությամբ, ինչն իբր թե կանխվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է»,-ասվում է Արցախի պաշտպանական գերատեսչության հրապարակած հաղորդագրությունում:

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ