Մայիսի 14, 2024

Ծովատեղում գայլը 102 գլուխ ոչխարներ է հոշոտել:

By Ասպրամ Ավանեսյան Մարտի 12, 2022

Գիշերվա ժամը 4-ին Արսեն Դանիելյանը արթնացավ  տարօրինակ ձայներից: Ձայներն անասնագոմից էին գալիս։ Երբ  հասավ գոմ, ոչխարների գրեթե կեսն   արդեն սատկած էր: Այսպիսի դեպքեր շատ են պատահել՝ ասում է  Արսեն Դանիելյանը, բայց ո՛չ գոմի մեջ և ոչ՛ այս մասշտաբով:

«Ձայներից արթնացել եմ մտել գոմը ու տեսել, որ արդեն դեպքը պատահել է: Իսկ թե քանի գայլ  էր հարձակվել, չգիտեմ, չեմ տեսել՝ մութ էր: Մինչև գնացի տուն լապտերը վերցրի հետ եկա՝ արդեն փախել էին»:

 Դանիելյանների ընտանիքը մեծ քանակությամբ ոչխարներ է ձեռք  բերել մոտ 1 տարի առաջ: Ոչխարների խնամքով  ընտանիքի որդին՝ Լեռնիկ Դանիելյանն է զբաղվում:   Սա ընտանիքի ապրուստի  հիմնական  միջոցն է՝ ասում է:

«Այս տարի դիմել ենք հիմնադրամին, մոտ 3 մլն դրամի վարկ են տրամադրել, ոչխարներ ենք գնել ու շարունակել զբաղվել այս գործով: Ճիշտն ասած  են նոր եմ իջել դիրքերից: Դեպքի մասին հայտնել են գյուղապետին ու անասնաբույժին: Գյուղապետն ասաց, որ պիտի օգնեն, բայց տեղյակ չենք, թե ինչպես»:

Ավելի լավ վիճակում գտնվող և քիչ վնասված ոչխարներին մորթել են՝  վաճառելու նպատակով: Բայց Մարտունու շրջանի անսնաբուժական կայանի տնօրեն Նվեր Սաֆարյանն արգելել է վաճառքը․   գայլի հոշոտած  միսը վաճառքի ենթակա չէ:  

«Սատկած գլխաքանակը թաղվելու է: Հարցը կծելու մեջ չէ, կատաղության փաստը կա: Վիրուսը փոխանցվում է թքի միջոցով, ոչ թե կծելն է վնաս, այլ թուքը: Վիրավոր կամ սատկած գլխաքանակը կարող է  անդառնալի հետևանքներ թողնել»:

 Գայլերի այս հարձակումը Ծովատեղում  հերթական էր: Բայց Դանիելյանների ընտանքին պատճառած վնասն՝ ահռելի:     

ArtsakhPublicRadio
Last modified on Շաբաթ, 12 Մարտի 2022 16:55
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ