Ապրիլի 28, 2024

Հենրիխ Մխիթարյանը այլևս հանդես չի գա Հայաստանի ազգային թիմում

By «Արցախ» լրատվական Մարտի 03, 2022

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն այլևս հանդես չի գա Հայաստանի ազգային թիմում։ Մխիթարյանը այս մասին գրառում է կատարել իր ինստագրամյան էջում։ 

«Ես այս որոշումը կայացրի անցած նոյեմբերին Գերմանիայի հավաքականի հետ խաղից հետո։ Կարծում եմ՝ ճիշտ ժամանակն է։ Հնարավոր ամեն ինչ տվել և արել եմ իմ ազգային հավաքականի համար։ Ինձ համար մեծ պատիվ էր վերջին 15 տարիների ընթացքում լինել Հայաստանի ազգային հավաքականի կազմում, իսկ վերջին 6 տարիներին լինել հավաքականի ավագը», - գրել է Մխիթարյանը։

Last modified on Շաբաթ, 05 Մարտի 2022 09:49
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ