Մայիսի 02, 2024

Մարզական լրահոս

By Ասպրամ Ավանեսյան Փետրվարի 11, 2022
  • Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ Միքայել Միքայելյանը մասնակցեց դասակով ոճով 15 կմ դահուկավազքին և գրավեց 61-րդ տեղը։ Մրցմանը մասնակցեց 50 երկրի 99 դահուկավազորդ:
  • Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Յուվենտուսը» Թուրինում մրցեց «Սասուոլոյի» հետ և հաղթանակ տարավ 2։1 հաշվով:
  • Բեռլինում անցկացվող FIDE Grand Prix շարքի առաջին մրցաշարի խմբային փուլի վերջին տուրում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով ոչ ոքի խաղաց ռուսաստանցի Դանիիլ Դուբովի հետ։ 
  • Ֆինլանդիայի ներկայացուցիչ Իյվո Նիսկանենի հաղթանակով ավարտվեց ազատ ոճով 15 կմ դահուկավազքը Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպօիական խաղերում։
  • Անգլիայի առաջնության 24-րդ տուրում «Լիվերպուլն» ընդունեց «Լեսթեր Սիթիին», խաղն ավարտվեց 2։0 հաշվով։
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ