Ապրիլի 29, 2024

Օրվա հոբելյարներ. Էռա Իստրեֆի

By Արսեն Հայրապետյան Հուլիսի 04, 2023

Էռա Իստրեֆի (ծնված հուլիսի 4, 1994), ալբանա-կոսովացի երգչուհի և երգահան է։ Նա հայտնիություն ձեռք բերեց իր առաջնաելույթային «Mani për money» երգով, որը թողարկվել է 2013 թվականին և բավականին լավ արձագանքներ է ստացել հանրության կողմից։ Նրա հաջորդ երգերը՝ «A po don»-ը և «E dehun»-ը ունեցան նույն հաջողությունը։

2016 թվականին թողարկված նրա «BonBon» երգի տեսահոլովակը գրանցեց 250 միլիոնից ավել դիտում ՅուԹյուբում։ Նույն թվականի փետրվարին նա պայմանագիր կնքեց ամերիկյան Sony Music Entertainment և Ultra Music լեյբլերի հետ։

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ