Դեկտեմբերի 09, 2022

ԱՀ նախագահը մասնակցել է Խանցք համայնքում մանկապատանեկան մարզահրապարակի բացման արարողությանը

By «Արցախ» լրատվական Օգոստոսի 23, 2022
ԱՀ նախագահը մասնակցել է Խանցք համայնքում մանկապատանեկան մարզահրապարակի բացման արարողությանը Artsakh Public Radio

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն Ասկերանի շրջանի Խանցք համայնքում մասնակցել է «Ապագա սերունդներ» բարեգործական հիմնադրամի միջոցներով կառուցված մանկապատանեկան մարզահրապարակի բացման հանդիսավոր արարողությանը:

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Արայիկ Հարությունյանի խոսքով՝ համայնքի զարգացման ծրագրերը գտնվում են Կառավարության ուշադրության կենտրոնում, և գալիք տարի նախատեսված է պետական միջոցներով ասֆալտապատել դեպի համայնք տանող ճանապարհը:

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ