Մայիսի 05, 2024

Ալերգոլոգիական ծառայություններ, բժիշկների ընտրության հնարավորություն. «Արևիկ»-ում ամփոփել են անցած տարին

By Ասպրամ Ավանեսյան Մարտի 01, 2022

«Արևիկ» բուժմիավորման պոլիկլինիկական ծառայությունը բաղկացած է մանկաբուժական և նեղ մասնագիտական ծառայություններից։ 2021 թվականի տվյալներով պոլիկլինիկական ծառայության հսկողության տակ   է 17 225 երեխա։ Մանկաբուժական ծառայությունը նախկինում հիմնված էր տեղամասային սկզբունքի վրա։ 2021 թվականից, արդեն, սկսել է երեխաների «կցագրման» գործընթացը։ Տարբերությունները «Արևիկ» բուժմիավորման տնօրեն Կարեն Մելքումյանն է ներկայացնում։ 

«Տեղամասային և կցագրման սկզբունքի ամենակարևոր տարբերությունը կայանում է նրանում, որ ծնողը ունի մանկաբույժի ընտրության հնարավորություն՝ անկախ բնակության վայրից։ Մեկ մանկաբույժի մոտ կցագրված երեխաների քանակը պետք է կազմի 500-2000, բայց գործունեությունը լիակատար կազմակերպելու համար օպտիմալ քանակ է համարվում 1000-1200-ը։ Այդ իսկ պատճառով բացվում է մանկաբուժական 15-րդ սենյակը, ներկա պահին ունենք 14-ը»։ 

Նեղ մասնագիտական ծառայությունը կազմված է 14 նեղ մասնագիտական սենյակներից, գործում է դրանցից 13-ը։ 2021 թվականին գրանցվել է պոլիկլինիկա դիմելու 112 807 դեպք, կեսից ավելին դիմել են մանկաբույժներին։ Բուժմիավորման տնօրենի խոսքով՝  2021 թվականին դիմելիութունը նվազել է 9,07%-ով։ 

«2020 թվականի պատերազմի հետևանքների հետ կապված և ունեցած տարածքային կորոստների հետևանքով նվազել է նաև գյուղական բնակչության դիմելությունը։ 2021 թվականին գյուղական բնակչությունից դիմել է 7 561 երեխա՝ 2019 թվականի 19 838 երեխայի փոխարեն, դիմելության նվազումը կազմել է 41,1%»։

 Սրտաբանին դիմելու դեպքերը 2019թ. համեմատ նվազել են, ավելացել են, սակայն, սրտի հիվանդությամբ դիմողները։ Սրա պատճառները ևս Կարեն Մելքումյանը պատերազմի մեջ է փնտրում։ 2019 թվականի հետ համեմատ պակասել է նաև ամբուլատոր վիրահատական միջամտությունների քանակը։ Անհամեմատ աճել է օրթոպեդին դիմելության ցուցանիշը։ 

«Ցուցանիշի կտրուկ աճը կապված է 2019 թվականի մայիսին մեր օրթոպեդի՝ քաղաք Երևան տեղափոխվելու հետ։ Որոշ ժամանակ մենք ուղղակի մասնագետ չունեինք»։

 «Արևիկ» բուժմիավորման ամենացավոտ հարցերից մեկը նյարդաբանի բացակյությունն է՝ մտահոգվում է բուժմավորման տնօրենը։ 

«Չափանզանց դժվար է պատկերացնել ցանկացած մանկական բժշկական հաստատության կենսագործունեությունն առանց նյարդաբանական ծառայության։ Ներկա պահին «Արաբկիր» բուժմավորման տնօրինության և նյարդաբանական ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանի և ՀՕՖ-ի նախաձեռնությամբ  2 ամիսը մեկ Երևանից նյարդաբաններ են ժամանում՝  բուժօգնություն ցուցաբերելու համար։ Մանկական նյարդաբանի խնդիրը մնում է առավել քան արդիական։ Մասնագետի բացակայությունից բացի, առավել քան աղքատիկ է մեր գործիքային զինանոցը»։ 

Հոգենյարդաբանին դիմելության ցուցանիշը 2019 թվականի համեմատ գրեթե նույնն է։  Բուժմավորման տնօրենը 2021թ ամենակարևոր ձեռքբերումն է համարում ալերգերլոգիական ծառայությունը: 

«Ծառայությունը դեռ նոր է ձևավորվում։ Մենք արդեն իսկ ունենք 4 բրոնխիալ ասթմայով երեխա, որոնք ախտորոշվել և դիսպանսեր են վերցվել։ Նրանք նույնիսկ չեն գնացել Երևան հետազոտման և դիսպանսերիզացիայի համար»։

 2021 թվականին է բացվել նաև բիժմավորման գաստրոէնտերելոգիայի ծառայությունը։ Տարվա ընթացքում դիմել է 636 հիվանդ։ «Արևիկ» բուժմավորման պոլիկլինիկական ծառայության կարևոր մասերից մեկը դիսպանսեր վերահսկողությունն է։ Ներկայումս բոլոր նեղ մասնագիտությունները ունեն իրենց պրոֆեսիոնալ դիսպանսերները։ Համակարգում կարևոր դեր ունի նաև իմունիզացիայի ծառայությունը։ 

«Ամբողջ աշխարհում իմունիզացիան հանդիսանում է հասարակական առողջության պահպանման ամենաարդյունավետ միջոցներից մեկը, որը փրկում է միլիոնավոր կյանքեր և պաշտպանում հիվանդություններից ու հաշմանդամություններից։ Վերջին տարիների համաճարակաբանական իրավիճակը մեզ թույլ չի տալիս չխոսել Քովիդ-19-ի դեմ 2020 թվականի պատվաստումների մասին։ Մեզ մոտ պատվաստվողների մեծ մասը նախապատվությունը տալիս է Սպուտնիկ V և Սինոֆարմ պատվաստանյութերին»։ 

«Արևիկ» բուժմիավորման ստացիոնար ծառայությունը բաղկացած է 4 բաժանմունքից՝ 85 մահճակալային ֆոնդով։ 2021 թվականին ստացոնար բուժում են ստացել 3 113 բուժառու։ Տարվա կտրվածքով ավելի շատ հիվանդ բուժում է ստացել վիրահատական բաժանմունքում։ 2021 թ ստացիոնարից այլքաղաքային բուժման են ուղևորվել 13 հիվանդ, 2019թ-ի համեմատ թիվը նվազել է։ Գրանցվել են նաև մահվան դեպքեր.    4-ը ամբուլատոր, 2-ը՝ ստացիոնար պայմաններում։

Artsakh Public Radio
Last modified on Երեքշաբթի, 01 Մարտի 2022 14:40
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ