Մայիսի 03, 2024

Մարզական լրահոս

By Ասպրամ Ավանեսյան Դեկտեմբերի 14, 2021

Արցախում գալիք տարվա ընթացքում ֆուտբոլի զարգացմանն ուղղված պետական աջակցության մեծ ծրագրեր են նախատեսվում: Այսօր  նախագահ Արայիկ Հարությունյանը   ընդունել է Արցախի ֆուտբոլային լիգայի անդամ ակումբների ներկայացուցիչներին: Հանդիպմանը քննարկվել են ակումբների ֆինանսական խնդիրներին ու հանրապետության շրջանների ֆուտբոլային մարզադաշտերի սպասարկմանը վերաբերող հարցեր: Ինչպես  հաղորդում են նախագահի աշխատակազմից՝  երկրի ղեկավարը հավաստիացրել է, որ բարձրացված բոլոր խնդիրներին կտրվեն պատշաճ լուծումներ:  

Artsakh Public Radio
Last modified on Չորեքշաբթի, 15 Դեկտեմբերի 2021 11:33
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ