Ապրիլի 28, 2024

Երևանում մեկնարկել է Artsakh Food Programme ծրագիրը

By Ասպրամ Ավանեսյան Հուլիսի 19, 2023

ՄԱԿ հայաստանյան գրասենյակի մոտ հուլիսի 19-ին` ժամը 11:00-ից ընթանում է բազմամարդ հանրահավաք: Հանրահավաքը կազմակերպում է «Բացում» նախաձեռնությունը: Կազմակերպիչները մտադիր են սկսել Artsakh Food Programme ծրագիրը, որի նպատակն է պարենի հավաքագրում և դիմում ՄԱԿ` հավաքված պարենն իրենց դրոշի ներքո Արցախ տեղափոխելու պահանջով` «Արցախ» լրատվականի հետ զրույցում ասել է նախաձեռնության կազմակերպիչներից Անուշիկ Հարությունյանը:



«Այս քաղաքացիական շարժումով մենք լուծում ենք օրհասական հումանիտար խնդիրը, կյանքի ենք կոչում դե յուրե միջազգային կարգավիճակ ստացած` Լաչինի (Բերձորի) միջանցքի դերը ու նշանակությունը, Հաագայի միջազգային դատարանի որոշման կայացումը»:

Նախաձեռնության կազմակերպչի խոսքով՝ իրենք որևէ ներքաղաքական նպատակ չեն հետապնդում, և գլխավոր նպատակն է համախմբել մարդկանց` Արցախի և ողջ Հայաստանի համար այս օրհասական հարցի շուրջ, իսկ հետագա գործնական քայլերի ծրագիրը կախված կլինի այն բանից, թե որքան մարդ կմիանա ու կմասնակցի շարժմանը:

Եթե մենք լինենք քիչ, մենք մաքսիմում կկարողանանք մեր ժամանակի մեր ընտանիքի մեր աշխատանքի և մնացած ամեն ինչի հաշվին, որը որ անհամեմատելի է Արցախի հայերի զոհողությունների հետ, ուղղակի կկարողանանք ինչ որ մինիմալ գործողություններ անել:

«Ուզում ենք, որ Արցախում ապրող մեր հայրենակիցները, ովքեր 7 ամիս անմարդկային զրկանքների միջով են անցնում, իմանան, որ այստեղ մենք փորձելու ենք 20 հոգով լինի, 100 հոգով լինի թե 100 հազար հոգով լինի հասնել նրան, որ Բերձորի միջանցքը բացվի և կարողանանք ապրել այնպես ինչպես որ գոնե ապրել ենք մինչև այս», նշել է Անուշիկ Հարությունյանը:

Last modified on Չորեքշաբթի, 19 Հուլիսի 2023 12:37
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ