Հանրային ռադիոյի եթերի վերահսկման ու ծրագրերի պատասխանատու
Աշխատացրի մեքենայիս շարժիչը, միացրեցի ռադիոընդունիչը և ուղևորվեցի ինձ համար անճանաչելի մի վայր`«ռադիոյի աշխարհ»։ Այո',այո' «ռադիոյի աշխարհ»։ Եվ այսպես իմ ճանապարհը դեպի ռադիո սկսվեց 2020 թվականի սեպտեմբերի 1-ին ժամը`18:00-ին ։Ռադիոն ճշմարիտ է,կարճ, դիպուկ ու ազդեցիկ։ Էլ չեմ ասում,որ հենց ռադիոյի շնորհիվ մինչև հիմա Փարիզի կենտրոնում կանգուն է մնացել Էյֆելյան աշտարակը։ Թվում է թե սովորական ռադիո, բայց հսկայական ներուժ․ փրկեց Փարիզի խորհրդանիշը։ Ռադիոյի հետ միասին հաղթահարեցինք փորձություններով լի պատերազմի օրերը։ Ռադիոն գեթ մեկ օր չլռեց՝ ևս մեկ անգամ ցույց տալով իր տեղն ու դերը մեր բոլորիս կյանքում։ Տեսնու՞մ եք՝ ինչ ուժ ու ազդեցություն ունի ռադիոն։ Ռադիոյի մետաստազներն իմ կյանքում արմատացած ու արդեն անբուժելի են։ Երբ սիրում ու հասկանում ես ռադիոյի իմաստը, այդ ժամանակ այն դառնում է քո ընկերը՝ լավագույն ընկերը։