Ապրիլի 20, 2024

Վարդուհի Բաղդասարյան

Հեղինակ - վարող

Հանրային ռադիոյում ներկայումս հեղինակում է «Դարձ», «Բացվող ծրարներ», «Ռադիոարվեստանոց» հաղորդաշարերը։

Կառույցում աշխատում է 1995թ․-ից։ ԼՂՀ հեռուստառադիոպետկոմում աշխատել է որպես «Բարև, մարդ աստծո» և «Քաջազուն հայորդիներ» հաղորդաշարերի խմբագիր (1995-2000)։ Վարել ու խմբագրել է «Այսօր» տեղեկատվական-վերլուծական կիրակնօրյա ծրագիրը (2005-2006)։ Տարբեր տարիների ընթացքում հեղինակել է «Մատյան», «Ոգի», «Հուշամատյան», «Չարենցյան ընթերցումներ» հաղորդաշարերը, «Լուսատտիկ» մանկական, «Մինչև 18» մանկապատանեկան ռադիոհանդեսները, «Առագաստ» երիտասարդական ծրագիրը։ «Դարձ» հոգևոր հաղորդաշարը հեղինակում է 2006 թվականից։ 

 

 

Last modified on Հինգշաբթի, 14 Հուլիսի 2022 10:02
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ