Արցախի հանրային ռադիոյի տնօրեն
Հանրային ռադիոյում աշխատում է 2020թ․-ի սեպտեմբերից։
Բոլորին խնդրել եմ գրել՝ ինչ է իրենց համար ռադիոն։ Շատերը գրել են, որ ինքնակատարելագործման, ինքնաբացահայտման վայր է։ Որոշները՝ հետաքրքիր միջավայր ու մարդիկ։ Հիմա գրելու իմ հերթն է․ ինձ համար ռադիոն երկրորդ տունն է։ Այստեղ, ինչպես ցանկացած մեծ ընտանիքում, կան խնդիրներ, անհամաձայնություններ, վեճեր, բայց ավելի շատ են ժպիտները, կատակները, կարեկցանքը ու, որն ինձ համար ամենակարևորն է, աշխատանքի հանդեպ սերն ու պատասխանատվության մեծ զգացումը։ Բարի գալուստ իմ մեծ ընտանիք։