Մարտի 14-ից Արցախի Հանրապետության Ազգային ժողովում մեկնարկել է ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի «Իրավագիտություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողների մեկշաբաթյա արտադրական փորձուսուցումը։ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գարիկ Ժամհարյանն ընդունելով ուսանողներին՝ ներկայացրել է օրենսդիր մարմնի կառուցվածքի, մշտական հանձնաժողովների և խմբակցությունների աշխատանքների, օրենսդրական գործընթացների և ԱԺ գործունեությունը կարգավորող իրավական ակտերի վերաբերյալ տեղեկություններ: Այնուհետև ուսանողներին ընդունել է ԱՀ ԱԺ նախագահի տեղակալ, «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Գագիկ Բաղունցը։