Արցախի գիտական կենտրոնում ուսումնասիրվող թեմաներին է անդրադառնում հաղորդման հեղինակը: Կենտրոնի աշխատակիցների կողմից կատարվում է Արցախի բնակչության կյանքի որակի բժշկակենսաբանական վերլուծություն, ուսումնասիրվում է ԱՀ կաթնասունների ֆաունայի արդի վիճակը, կատարվում մոնիթորինգ, իրականացվում էկոլոգաերկրաքիմիական հետազոտություններ Արցախի տարածքում: Կենտրոնի այս և մյուս հետազոտությունները ներկայացնում է Արցախի գիտական կենտրոնի սեկտորի վարիչ Հասմիկ Գալստյանը: