Թողարկման հյուրն է Սփյուռքի երիտասարդ դեսպան ծրագրի մասնակից Սոնա Բաղումյանը, ում ընտանիքը տարիներ առաջ Իրանից է հաստատվել Բելգիայում: Խոսել ենք Բելգիայի հայ համայնքի, օտարերկրում ապրելու, սովորելու և աշխատանք գտնելու դժվարությունների, ինչպես նաև հայրենիքի հետ ունեցած ամուր կապերի մասին: