Նոյեմբերի 23, 2024

Միջոցառում «Ռուսական խոսքի օրեր» ծրագրի շրջանակում

By Ասպրամ Ավանեսյան Մայիսի 04, 2022
Միջոցառում «Ռուսական խոսքի օրեր» ծրագրի շրջանակում Artsakhpress
Խաղաղությունը յուրաքանչյուր հայի փափագն է։ Ստեփանակերտի համար 7 դպրոցի միջանցքները, դահլիճը   զարդարված էին խաղաղության վերաբերյալ պաստառներով։ Երեխաներն իրենց ձեռքով   խաղաղության աղավնիներ էին պատրաստել։ Երգ-երաժշտությունը տրամադրող էր, ներկաների հոտնկայս ծափահարություններն էլ՝ երեխաների  աշխատանքի լավագույն գնահատականը։ Միջոցառումը կոչված էր ևս մեկ անգամ   հիշեցնելու, որ հազարամյա պատմություն ունեցող արցախցիներն իրենց պատմական հայրենիքում են՝ ասում է դպրոցի տնօրեն Անահիտ Պողոսյանը։
 
«Այս պապենական հողում մենք ենք տերը, մեր փոքրիկները հաստատեցին դա»։
 
Արցախում միշտ էլ հատուկ վերաբերմունք է եղել ռուսաց լեզվի նկատմամբ։ Մայրենի՝ հայոց լեզվից հետո ռուսերենն ամենատարածվածն է Արցախում։ Այն ազգը, որ սիրում է հարևան ազգին,  պաշտպանում է նաև իր ազգի պատիվը՝ ասում է ԿԳՄՍ նախարարության պետական տեսուչ, ռուսաց լեզվի գլխավոր մասնագետ Ռուբեն Օսիպովը:
 
«Արցախցի երեխաները ազատ խոսում են ռուսերեն»։ 
 
Միջոցառմանը ներկա էր նաև ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը։ Նա  ողջունել է նման միջոցառումների կազմակերպումը, նշել որ հայրենիքի նվիրյալները պատմության էջերում կմնան որպես հայրենասեր, քաջ ու անձնուրաց հերոսներ։ Միջոցառմանը ներկա էր նաև Արցախի Հանրապետության առաջին տիկին Քրիստինե Հարությունյանը։ 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ