Նոյեմբերի 21, 2024

«The Guardian»-ը՝ «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի մասին

By «Արցախ» լրատվական Մայիսի 12, 2022

«Guardian»  բրիտանական թերթը հոդված է հրապարակել հայկական «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի մասին՝ նշելով, որ այն  հասարակության  և պետության մասին ծաղրական, բայց ուսուցողական առակ է:

Հոդվածի հեղինակը բրիտանացի գրող և ֆիլմերի քննադատ Փիթեր Բրեդշոուն է։ Նա ներկայացնում է ֆիլմի սյուժեն, պատմում Հրանտ Մաթևոսյանի ու Հենրիկ Մալյանի մասին։ Բրեդշոուն նշում է, որ ֆիլմը բավականին համարձակ էր խորհրդային տարիների համար։

Հեղինակը գրում է, որ «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը մայիսի 10-ին  «Սինե Լյումիեր» կինոթատրոնում բարձրացել է մեծ էկրան։ Նույն օրն այն հասանելի էր նաև «Klassiki» հոսքային մուլտիմեդիայում՝ հայկական ֆիլմերի ցուցադրության շրջանակներում։

Last modified on Հինգշաբթի, 12 Մայիսի 2022 14:54
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ